ru24.pro
World News
Январь
2022

Ալմաթիում երեկոյան նորից հրաձգություն է սկսվել

0
Հունվարի 6-ի երեկոյան ժամերին Ղազախստանի ամենախոշոր քաղաքի, նախկին մայրաքաղաք Ալմաթիի կենտրոնում նորից կրակահերթեր են արձակվել: 


«Միր-24» հեռուստակայանի թղթակցի փոխանցմամբ, բախումները տեղի են ունենում Ալմաթիի Հանրապետության հրապարակի շրջանում:


Զինվորականները հավաքված մարդկանց բարձրախոսներով կոչ են անումանհապաղ հեռանալ հրապարակից և դրան հարող փողոցներից:  


Ավելի վաղ հաղորդվել է, որ զինծառայողները մաքրել են այդ շրջանը  բողոքի ակցիայի մասնակիցներից, սակայն հետագայում նրանց մի մասը, հավանաբար, վերադարձել է Հանրապետության հրապարակ: