ru24.pro
World News
Июнь
2021

Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել. արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ)

0

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի շարք քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնի հրաժարական: Ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկն ընդգծեց, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիների այն քիչ մասն է, որը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական ներկայացնի:

«Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել: Մենք չենք հետապնդում որևէ քաղաքական նպատակ, որևէ քաղաքական ուժ սա չի կազմակերպել: Ժողովուրդը եկել է ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա և թղթիկների վրա գրված է «Հեռացի՛ր, քանի որ դուք չեք արտահայտում արցախցու տեսակետը»»,- ասաց քաղաքացին:

Ակցիայի կազմակերպիչը նաև նշեց, որ իշխող ուժը որոշումներ է կայացնում և մարդկանց կանգնեցնում փաստի առաջ:

Բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը ելույթի ժամանակ ընդգծեց, որ ցանկանում է շարունակել ապրել և արարել Արցախում և ամենից ապահով վայրը նրա համար Արցախն է:

«Ցավոք, մեր սիրելի Արցախի տարածքները գտնվում են թուրքերի վերահսկողության տակ, քանի որ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը, Արցախի ոչ բարով կապիտուլյանտ Արայիկ Հարությունյանը պլանավորված ձևով 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն օր ստել և խաբել են Արցախի ժողովրդին վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է»,- նշեց քաղաքացին:

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը՝ 19:00-ին, բողոքի ակցիան շարունակվելու է» «Եվ մենք պահանջելու ենք Արցախի նախագահի հրաժարականը: Արտակ Բեգլարյանը 15 րոպեից կապ է հաստատում Արայիկ Հարությունյանի հետ և պետք է երաշխավորի, որ վաղը ժամը 19։00-ին Արայիկ Հարությունյանը պետք է լինի Ստեփանակերտում և պատասխան է տալու այսքան մարդու առաջ»,- ասաց քաղաքացին: