ru24.pro
World News
Март
2021

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 94 000-ը. RT

0

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 42 619 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն հասել է 4 508 575֊ի:

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 94 492-ի:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան: