ru24.pro
World News
Август
2020
1
2
3
4 5 6 7 8 9 10
11
12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. դեպքի վայրում «աքլոր կտրած» երիտասարդներին զգաստացրել են ոստիկանները

0

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:25-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ թիվ 26 հասցեի դիմաց բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվ են գործել նաև Երևաի 1-03 շպտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին գնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնել, պատճառաբանելով, որ իրենց լավ են զգում:

Տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:

Վերջիններս դեպքի վայրում բժիշկներից պարզում են, թե արդյոք հիվանդանոց քաղաքացի տեղափոխվել է, թե ոչ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ դեպքի վայրի հարևանությամբ մի խումբ երիտասարդներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, սակայն ոստիկանների ժամանելուց հետո հանդարտվել են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

The post Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. դեպքի վայրում «աքլոր կտրած» երիտասարդներին զգաստացրել են ոստիկանները appeared first on ԳԱԼԱ.