ru24.pro
World News
Август
2020
1
2
3
4 5 6 7 8 9 10
11
12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Ուսումնական տարվա սկզբին Երևանի կենտրոնում Ուսանողական այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի․ Քաղաքապետարան

0

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կենտրոն վարչական շրջանում գտնվող Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է: Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր: Մի քանի շաբաթ առաջ էստեղ անջրդի անխնամ վիճակ էր: Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի:

Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով: Ի դեպ, «Կանաչապատման» հնաբնակները պատմում են, որ այգու ոռոգման սնուցող խողովակը կտրել էին Ազգային գրադարանին հարող՝ ոչ անհայտ «ախռանայի պետի» սրճարանի կառուցման ժամանակ:

Կենտրոն վարչական շրջան Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է:Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար:…

Posted by Hakob Karapetyan on Friday, August 21, 2020

The post Ուսումնական տարվա սկզբին Երևանի կենտրոնում Ուսանողական այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի․ Քաղաքապետարան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.