«Առավոտյան եմ հայտնաբերել պատուհանի վրայի հետքը. դեռ չեմ շտապում գնահատական տալ». Գեղամ Մանուկյան
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր տան պատուհանին հայտնաբերված, ըստ վարկածներից մեկի՝ կրակոցի հետքից առաջացած ճաքին և այդ առնչությամբ գրառում կատարել:
«Սիրելիներս։ Լուրն արագությամբ տարածվում է։ Հանգիստ եղեք։ Ամեն ինչ նորմալ է։ Առավոտյան եմ հայտնաբերել պատուհանի վրայի հետքը, որը դեռ չեմ շտապում գնահատական տալ։ Մի անհանգստացեք։ Լավ կիրակի երեկո բոլորիդ։ Ես էլ պատրաստվեմ իմ վաղվա Անկեծ ասած հաղորդմանս ու լուրերի մեր թողարկումներին»,- գրել է նա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հունիսի 19-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից դեռևս անհայտ պայմաններում և հանգամանքներում վնասվել է բնակչի հյուրասենյակի պատուհանի երկշերտ ապակու դրսի հատվածը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկն այն է, որ վնասվածքն առաջացել է կրակոցի հետևանքով:
The post «Առավոտյան եմ հայտնաբերել պատուհանի վրայի հետքը. դեռ չեմ շտապում գնահատական տալ». Գեղամ Մանուկյան appeared first on ԳԱԼԱ.
