ru24.pro
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Իսպանիայում ավարտվում է 3 ամիս առաջ սահմանված արտակարգ դրությունը

0

Իսպանիայում հունիսի 21-ին ավարտվում է արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր ավելի քան 3 ամիս առաջ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ինչպես փոխանցում է El Pais-ը, մարտի 14-ին սահմանված և այնուհետև 6 անգամ երկարաձգված արտակարգ դրության ռեժիմն ավարտվում է այս կիրակի: Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հեռուստաուղերձի ժամանակ շնորհակալությւոն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել համաճարակի դեմ պայքարին, սակայն ընդգծել է, որ վիրուսը կարող է վերադառնալ, և պետք է անել ամեն հնարավոր բան՝ նման զարգացումից խուսափելու համար:

Արտակարգ դրության ավարտը նշանակում է, որ ինքնավար համայնքները վերկանգնում են լիակատար իշխանության իրավունքը և այսուհետ ինքուրույն կարող են որոշել, թե ինչ սահմանափակումներ է պետա անել իրենց համայնքում: