ru24.pro
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

ԲԽ․ Ալաշկերտը 10 հոգով հաղթեց Արարատին

0

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Արարատը» ընդունել էր «Ալաշկերտին»։

Հանդիպմանը հավելյալ հետաքրքրություն հաղորդեց այն փաստը, որ խաղի մեկնարկից րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» տեխնիկական գոտուց գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի և նրա օգնական Աղվան Մկրտչյանի փոխարեն թիմի գործողություններին հետևելու է սեփականատեր Բագրատ Նավոյանը։

16-րդ րոպեին «Ալաշկերտը» մնաց 10 հոգով։ Կարմիր քարտ ստացավ Կոելյոն։ 34-րդ րոպեին «Արարատը» առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Սպիչկան։

Մինչև ընդմիջման գնալը «Ալաշկերտը» ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլև առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլերը հեղինակեցին Գլիշիչն ու Միտրևսկին։ Երկրորդ կեսում Գլիշիչը դուբլ ձևակերպեց։ Խաղն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ 3-1։

armsport.am

The post ԲԽ․ Ալաշկերտը 10 հոգով հաղթեց Արարատին appeared first on ԳԱԼԱ.