ru24.pro
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Հրդեհ է բռնկվել Գրիբոյեդով գյուղի անասնագոմերից մեկում. ԱԻՆ

0

Հունիսի 21-ին, ժամը 14:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի Փափազյան փողոցում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյանի փողոցի թիվ 11 տան մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:04-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են մոտ 300 հակ անասնակեր, պոլիէթիլենային ջերմոց-թաղանթ (200 քմ), և ջերմահարվել ջերմոցի սածիլները։