ru24.pro
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրական համակարգի մասին սահմանադրական փոփոխությունների նախագիծը

0

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունն ընտրական համակարգի փոփոխության վերաբերյալ՝ 2020 թվականին անցկացվելիք ընտրություններին ընդառաջ:  

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այսօրվա նիստը բոյկոտել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որն օրենսդիր մարմնում ներկայացված է վեց մարդուց կազմված խմբակցությամբ: Քվեարկության համար գրանցվել են 142 պատգամավոր: Օրինագծի ընդունմանը կողմ են արտահայտվել 136-ը, դեմ՝ 5-ը:

Փոփոխությունների նախագծի համաձայն՝ 2020-ի խորհրդարանական ընտրություններում 120 պատգամավոր կընտրվի համամասնական համակարգով և 30 պատգամավոր՝ մեծամասնական:

Փոփոխությունները ենթադրում են նաև ընտրական անցումային շեմը կուսակցությունների համար 5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, իսկ դաշինքների համար անցումային շեմը, համապատասխանաբար,  կկազմի այնքան տոկոս, որքան կուսակցություն ընդգրկված կլինի միավորման կազմում: Փոփոխությունների համաձայն՝ կուսակցությունը կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել, եթե հավաքի ընտրողների ձայների 40 տոկոսը:

Այս տարբերակով ընտրությունների անցկացումը «Վրացական երազանք» իշխող կուսակցության և ընդդիմության միջև մարտի 8-ին կնքված համաձայնության մի մասն է:

Խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 31-ին: