ru24.pro
World News
Май
2020
1
2
3 4
5
6 7 8
9
10
11 12
13
14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26 27
28
29 30 31

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները. գրությունները կընդունվեն էլեկտրոնային տարբերակով

0

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը:

«Խնդրում ենք Տեսչական մարմին ներկայացվող բոլոր գրությունները, դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով պաշտոնական էլ. փոստի հասցեին՝ info@ecoinspect.gov.am, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի www.e-request.am միջոցով։

Ցանկացած հարցով կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից 18։00-ն, զանգահարել Տեսչական մարմնի Թեժ գծի հեռախոսահամարին՝ 119: