ru24.pro
World News
Май
2020
1
2
3 4
5
6 7 8
9
10
11 12
13
14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26 27
28
29 30 31

Թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով` ՃՈ տեսուչն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից

0

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնից 2019թ. հոկտեմբերի 8-ին ստացվել էր հաղորդագրություն, որ օպերատիվ տեղեկատվությունն իրացնելիս Վանաձորի Նարեկացու փողոցից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի տեսուչը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նոյեմբերի 13-ին ստացվել է ոստիկանության ծառայողի նկատմամբ նշանակված դատատոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ նրա մեզի փորձանմուշում հայտնաբերվել է կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ, այսինքն՝ նա օգտագործել է թմրամիջոց, ինչով թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական կոպիտ խախտում:

Տեսուչի պաշտոնավարման հարցը լուծելու նպատակով ծառայողական քննության նյութերը ներկայացվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի քննությանը: Որոշում է կայացվել միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ նրան ծառայությունից ազատելու համար:

ՀՀ ոստիկանության պետի 2020թ. մարտի 13-ի հրամանով տեսուչն ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: