ru24.pro
World News
Январь
2020

Դավոսում հանդիպել են Դոնալդ Թրամփն ու Ջիանի Ինֆանտինոն

0

Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումում ֆուտբոլը ևս անմասն չի մնացել։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ։ Վերջինս հայտնել է ԱՄՆ-ի նախագահին, որ Միացյալ Նահանգները ֆուտբոլային համաշխարհային ուժ դառնալու եզրին են կանգնած։

«Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ ԱՄՆ-ը գտնվում է ֆուտբոլային համաշխարհային ուժ դառնալու եզրին»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահը Դոնալդ Թրամփին։ Այս մասին տեղեկանում ենք Իմոն Ջիվերսի Twitter-յան պաշտոնական էջից։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

armsport.am

The post Դավոսում հանդիպել են Դոնալդ Թրամփն ու Ջիանի Ինֆանտինոն appeared first on ԳԱԼԱ.