ru24.pro
World News
Январь
2020

Արքայազն Հարին և նրա կինը սպառնում են դատի տալ պապարացիներին` Կանադայում արված լուսանկարի պատճառով

0

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, սպառնացել են դատական հետապնդում սկսել պապարացիների դեմ, որոնք չեն հարգի անձնական կյանքի իրենց իրավունքը:

Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, Կանադայում նոր կյանք սկսել փորձող զույգը նման նախազգուշացում է հայտարարել իրենց փաստաբանների միջոցով:

Հեռուստաալիքը հայտնում է, որ ամուսնական զույգի այս քայլի համար պատճառ է դարձել լուսանկարիչների ֆիքսած կադրերը Վանկուվեր կղզու (Բրիտանական Կոլումբիա նահանգ) հասարակական այգում Մեգան Մարքլի զբոսանքի ժամանակ:  Լուսանկարում ամերիկուհին պատկերված է 8-ամսական որդու՝ Արչիի հետ: