ru24.pro
World News
Январь
2020

Ռեփեր Գուֆը հերքել է Աբու Դաբիի օդանավակայանում իր` բերման ենթարկվելու մասին տեղեկատվությունը

0

Ռուս ռեփեր Գուֆը հերքել է ինքնաթռիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիի օդանավակայանում, բերման ենթարկվելու մասին տեղեկությունը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով երաժիշտի փաստաբան Սերգեյ Ժորինին:

Ժորինի խոսքով՝ Գուֆը հեռախոսով պատմել է, որ բերման ենթարկվելու մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Իր հետ ամեն ինչ նորմալ է, և նա սպասում է Մոսկվա թռիչքին»,- հայտնել է փաստաբանը:

Ըստ տարածված հրապարակումների՝ Գուֆն ինքնաթիռում ոչ պատշաճ պահվածք էր ցուցաբերել, ինչի պատճառով էլ նրան բերման էին ենթարկել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գուֆը, կամ իր ներկայացուցիչներն օգնության համար չեն դիմել ԱՄԷ-ում ՌԴ դեսպանատուն: