ru24.pro
World News
Ноябрь
2019

Նկատեցի՝ ծուխ է, զանգեցի Ֆելիքս Ցոլակյանին. Հակոբ Արշակյան (տեսանյութ)

0

Նկատեցի՝ ծուխ է, զանգեցի Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ասացի, որ եթե կրակը տարածվի, շատ կրիտիկական կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհին:

«Ցոլակյանն օպերատիվ կապի մեջ է, անընդհատ զանգում է։ Տեսնում եմ, որ այս պահին բավականին լուրջ աշխատանք է արվում։ Երևանի գեղեցիկ շենքերից է,  շատ ցավալի է, որ այրվում է»,-ասաց նախարարը` նշելով, որ այնտեղ կմնա այնքան ժամանակ մինչև հասկանա, որ կարողանում են շենքը փրկել։

Նշենք, որ հրդեհը դեռ չի մարվել: