ru24.pro
World News
Октябрь
2019

Ավստրալիայում 26-ամյա կինն իր հղիության մասին իմացել է հենց ծննդաբերության օրը

0

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի 26-ամյա բնակչուհի Քեյթի Մեյսոնը տեղեկացել է, որ գտնվում է հղիության 35-րդ շաբաթական շրջանում հենց ծննդաբերության օրը։

Ինչպես ներկայացնում է The Мirror-ը, նրան հոսպիտալացրել են և մի քանի ժամ անց ավստրալուհին երեխա է լույս աշխարհ բերել, որին տվել է Ֆլին անունը։

Քեյթի Մեյսոնը  պնդում է, որ նախքան երեխայի ծնունդը շարունակել է ոգելից խմիչներ օգտագործել և ակտիվորեն սպորտով զբաղվել, քանի որ չի իմացել հղիության մասին։ Նա նշել է, որ որովայնը չի մեծացել, սրտխառնոց չի ունեցել, բացի այդ դաշտանային ցիկլը նույնպես չի ընդհատվել։

Կինը հայտնել է Ֆլինի հորը իրենց որդու ծննդյան ուրախալի լուրը, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել նրա դաստիարակությանը։