ՌԴ բնակչուհին պահանջել է արգելել «Ջոկերի» ցուցադրությունը՝ Ջիգարխանյանի մասնակցությամբ «Շիրլի-Միրլի» ֆիլմից գրագողության պատճառով
Ռուսաստանի բնակչուհին խոստովանել է, որ պաշտոնական բողոք է ներկայացրել Մշակույթի նախարարություն՝ կապված «Ջոկեր» ֆիլմի ցուցադրությունը արգելելու հետ։
Ինչպես հայտնում է life.ru-ն, Ջոկերի դերակատարի հագուստն ամբողջովին կրկնօրինակում է Արմեն Ջիգարխանյանի մարմնավորած կերպարը «Շիրլի-Միրլի» կատակերգության մեջ։ Այս նմանությունը նկատել է Լիլիանա Պերտենավան և պահանջել է հետ կանչել ամերիկյան ֆիլմի վարձակալության վկայագիրը։
«Ես բացասաբար եմ վերաբերվում գրագողությանը։ Կարևոր չէ՝ գողանում է «Մոսֆիլմը», թե Հոլիվուդը»,- հայտարարել է նա։
Իր պահանջի վերջում նա ներկայացրել է հետևյալ ձևակերպումը․ «Արգելել ժապավենի հրապարակային ցուցադրությունը, որը պարունակում է տեղեկություն, որն արգելվում է ՌԴ օրենսդրությամբ»։
