Ձերբակալության օրդերը բավարար չէ, Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի
Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ
ձերբակալման օրդերի արձակումը բավարար չէ. նա պետք է մահապատժի դատապարտվի. այս մասին, BBC-ի փոխանցմամբ, ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «Բասիջ» աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում: