Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը, ըստ Կրեմլի, քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա։ Նրանք անդրադարձել են նաև մի շարք միջազգային թեմաների։