Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը. ԱԳՆ խոսնակ
Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանի հաղորդակցությունների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների օգտին է: