Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ բաց օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ
Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ բաց օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր, հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-27-ը Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում՝ երկու փուլով: Օլիմպիադային մասնակցել է 55 երկրի 195 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։