ru24.pro
World News
Март
2019

Տիգրան Ավինյանն աշխատակազմին է ներկայացրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահին

0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանին:

«Վահագն Վերմիշյանը աշխատել է տարբեր երկրներում, ունի մեծփորձառություն և ստանձնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահիպաշտոնը՝ կաշխատի այն բոլոր բացթողումները շտկելու ուղղությամբ, որոնք կան ոլորտում»,- ասել է փոխվարչապետը: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, Տիգրան Ավինյանը հատուկ ուշադրություն է հրավիրել քաղաքաշինության ոլորտի կարևորության վրա, խոսելով՝ կառույցի դերի և նշանակության, գերատեսչության վրա դրված մեծ պատասխանատվության մասին:

Նա անդրադարձել է նաև կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող գործարար միջավայրի բարելավման, «Գործարարություն» (Doing Business) զեկույցում Հայաստանի դիրք առաջմղման գործընթացում Քաղաքաշինության կոմիտեի մասով կատարվելիք աշխատանքներին:

Փոխվարչապետը խոսել է նաև Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի՝ ոչ հիմնական շինությունների փաստագրման, դրանցում բնակվող ընտանիքների նկատմամբ պետական պարտավորությունների ծավալների ուսումնասիրման և դրանց իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներն արագացնելու, արդյունքները սահմանված ժամկետում ամփոփելու անհրաժեշտության մասին:

Տիգրան Ավինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին մաղթել է արդյունավետ աշխատանք, հաջողություն՝ ոլորտի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում:

Վահագն Վերմիշյանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին, համոզմունք է հայտնել, որ Կոմիտեի փորձառու անձնակազմն ունակ է իրականացնել կառավարության կողմից իր վրա դրված պարտավորությունները և պատվով լուծել գերատեսչության առջև դրված խնդիրները: