Բերդի տներից մեկի առաջին հարկում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածք ստացած տղամարդու դի. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Տավուշի մարզում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքի փաստով։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ, 81-ամյա Նազիկ Գրիգորյանը Ոստիկանության Տավուշի բաժին հայտնել է, որ ամուսինը՝ 80-ամյա Սուրեն Պապյանը, իրենց տանն ինքնասպան է եղել։
Նշված վայր է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև Բերդի քննչական բաժնի խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06։00-ի սահմաններում, Ս. Պապյանն իրենց տան առաջին հարկում ինքնաշեն ատրճանակով գլխին կրակելու միջոցով ինքնասպան է եղել։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև ինքնաշեն ատրճանակը։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական ու մատնադրոշմային։
