ru24.pro
World News
Декабрь
2018

Հայտնաբերվել է շենքի շքամուտքում 20-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով որոնվող 23-ամյա երիտասարդը. shamshyan.com

0

Դեկտեմբերի 20-ին Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Վարդան Հ.-ն է, ով կասկածվում է դեկտեմբերի 11-ին Աջափնյակ վարչական շրջանում 20-ամյա Ռուզաննա Վ.-ի նկատմամբ շենքի շքամուտքում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Վարդան Հ.-ն ձերբակալվել է, ով այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։