ru24.pro
World News
Ноябрь
2018

Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացու «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

0

Ֆրանսիայի իշխանությունները Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացու ներառել են «պերսոնա նոն գրատա» ցանկում՝ կապված Թուրքիայում սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ: Նրանց մուտքը երկիր արգելվում է:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Փարիզում հույս ունեն «թափանցիկ և սպառիչ» պատասխան ստանալ լրագրողի սպանության գորոծով: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Փարիզը դեմ է մահապատժի կիրառմանը ցանկացած պարագայում:

Հիշեցնենք, որ ամերիկյան Washington Post-ի թղթակից Ջամալ Խաշոգջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում: Ինչպես պարզվել է սպանության պահը ֆիքսած ձայնագրություններից, այդ պահին հյուպատոսությունում է եղել Սաուդյան թագավորությունից ժամանած պատվիրակությունը: