ru24.pro
World News
Ноябрь
2018

Ալիևը Թուրքմենստան է մեկնել

0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պաշտոնական այցով Թուրքմենստան է ժամանել, գրում է ադրբեջանական minval.az գործակալությունը:


Աշխաբադի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահին դիմավորել են Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը և այլ պաշտոնյաներ:


Օրերս էլ Ալիևը Բելառուս էր ժամանել, որտեղ նրան դիմավորելիս Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր՝ «Բելառուսը ձեզ սպասում էր: Մենք վաղուց էինք սպասում դրան»: Նա ընդգծել է, որ Բելառուսում Ադրբեջանին ընդունում են որպես «շատ բարեկամական, եղբայրական երկրի, որի հետ լավ հարաբերություններ են հաստատվել ամենատարբեր մակարդակներում»: