ru24.pro
World News
Октябрь
2018

Նիգերիայի ափերի մոտ ծովահենները 11 նավաստու են առևանգել

0

Լեհաստանի ԱԳՆ-ն իր պաշտոնական թվիթերյան էջում հայտնել է, որ Նիգերիայի ափերի մոտ ծովահենները 11 նավաստու են առևանգել: Այս մասին գրում է Life.ru-ն:

Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Լեհաստանի 8 քաղաքացու առևանգման փաստը: Լեհաստանի քաղաքացիներից բացի պատանդ են վերցվել նաև Ֆիլիպինների երկու քաղաքացի և Ուկրաինայի մեկ քաղաքացի:

RMF FM ռադիոկայանի տվյալներով՝ ծովահեններին հաջողվել է բարձրանալ Լիբերիայի դրոշի ներքո լողացող և Pomerenia sky ընկերությանը պատկանող նավի վրա և առևանգել անձնակազմի մի մասին:

Լեհ դիվանագետները մշտական կապ են պահպանում նավատիրոջ ճգնաժամային խմբի հետ: