ru24.pro
World News
Октябрь
2018

Ըմբշամարտի ԱԱ. Գրիգոր Գրիգորյանը փայլուն հաղթանակ է տարել մեկնարկային գոտեմարտում

0

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ, 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը որակավորման փուլում գոտեմարտել է Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովի հետ և 10:7 հաշվով վստահ հաղթանակ տարել:

 

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Գրիգորյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովի հետ:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` հոկտեմբերի 21-ին, պայքարի դուրս կգա նաև 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, ով 1/8 եզրափակչում կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Զավուր Ուգուևի հետ:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 65 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Վալտեր Մարգարյանը պարտվել էին հենց մեկնարկային գոտեմարտերում:

 

Ֆրանգուլյանը 2։9 հաշվով պարտվել էր Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին, իսկ Մարգարյանը 10։4 հաշվով զիջել էր բելառուս ըմբիշ Ազամատ Նուրիկաուին: