Ըմբշամարտի ԱԱ. ազատ ոճայիններ Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Վալտեր Մարգարյանը պարտվել են հենց մեկնարկում
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի 2018 թվականի աշխարհի առաջնությունում առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:
Մեկնարկային գոտեմարտում 65 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը 2։9 հաշվով պարտվել է Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին:
Պարտվել է նաև 74 կգ քաշային Վալտեր Մարգարյանը՝ 10։4 հաշվով զիջելով բելառուս ըմբիշ Ազամատ Նուրիկաուին:
Այսօր պայքարի դուրս կգա նաև 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, ով պայքարը կսկսի 1/8 եզրափակչից և կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Զավուր Ուգուևի հետ:
Գորգ դուրս կգա նաև 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, ով մեկնարկային գոտեմարտում կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Ռաշիդ Կուրբանովի հետ:
