ru24.pro
World News
Октябрь
2018

Էջմիածնում քաղաքացիներից մեկն ընտրատեղամաս էր եկել «Իմ քայլը» գրառմամբ շապիկով. խախտումն արձանագրվել է գրանցամատյանում

0

Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի 14/06 ընտրատեղամասում սահմանված կարգով բացվել է ընտրատեղամասի դուռը։ Ըստ հանձնաժողովի նախագահ Մուրադ Աբրահամյանի՝ տեխնիկական սարքերի հետ կապված որևէ խնդիր չի առաջացել։

«Ընտրությունները նորմալ հունով ընթանում են, որևէ բողոք չկա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1890 անձ, և այս պահի դրությամբ արդեն 150 հոգի մասնակցել է ընտրություններին։

Դիտորդներից նկատել էին, որ քաղաքացիներից մեկն ընտրատեղամաս էր եկել «Իմ քայլը» գրառմամբ շապիկով։

«Գրանցամատյանում արձանագրվել է որպես խախտում։ Քաղաքացին պիջակով էր, խնդրեցինք, կոճկեց, և վերջ»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահը։