ru24.pro
World News
Октябрь
2018

Իտալիայում կանանց 500 եվրոյով տուգանել են տանը բարձրակրունկներով քայլելու համար

0

Իտալական Վիչենցա քաղաքի դատախազությունը բարձրակրունկների նկատմամբ սիրո պատճառով տուգանել է նույն բնակարանում ապրող երեք կնոջ:

Ինչպես նշում է Corriere del Veneto-ն, կանայք բնակարանում անընդհատ բարձրակրունկներով են շրջել ու խանգարել հարևաններին:

Աղբյուրը հավելում է, որ  հարևանների միջև կոնֆլիկտն սկսվել էր դեռևս չորս տարի առաջ, երբ մայրն ու իր երկու դուստրերը նոր բնակարան են տեղափոխվել:

Ներքևի հարևանները բողոքել են, որ կանայք մինչև ուշ գիշեր բնակարանում բարձրակրունկներով են քայլում: Նրանց խոսքով՝ կտկտոցն իրենց խանգարել է հանգիստ քնել:

Ի վերջո, դատախազությունը կանանց տուգանել է 500 եվրոյով, ինչից հետո միայն կտկտոցը վերացել է: