«Եթե «ամենածավալուն համաներման» նախագծում էլ ցմահ ազատազրկվածներ չընդգրկվեն, նշանակում է՝ հնի կրկնությունն ենք ունենալու». իրավապաշտպան
0
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում այսօր ներկայացվեց երգիծաբան Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի առաջին ռուսերեն թարգմանությունը: Խորհրդանշական է, որ Կամսարին բանտում թարգմանել է ցմահ դատապարտյալ, 23-րդ տարին բանտում գտնվող Մհեր Ենոքյանը: Նա է նաև գրքի տպագրության հովանավորը: Մհերն այն տպագրել է «Հետք» կայքի իր աշխատավարձով: Հասույթը բարեգործական է. Մհեր Ենոքյանի ցանկությամբ գումարը կուղղվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: Շնորհանդեսին վաճառվեց 50 գիրք: Գրքի վաճառքը կշարունակվի նաև այլ միջոցառումների ժամանակ:
