ru24.pro
World News
Сентябрь
2018

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

0

Ռիհաննան ընդլայնում է իր աշխատանքային ոլորտն ու պարտականությունները:

Ինչպես հայտնում է CNN-ը, Ռիհաննան այժմ ոչ միայն երգչուհի, դերասանուհի և կոսմետիկ պարագաներ ու ներքնազգեստ արտադրող ընկերության ղեկավար է, այլև նշանակվել է իր հայրենի Բարբադոսի լիազոր և արտակարգ դեսպանը:

Բարբադոսի կառավարության մամլո ծառայությունից ստացված տեղեկության համաձայն՝ նոր պաշտոնով երգչուհին «հատուկ պատասխանատվություն է ստանձնում կղզում կրթության, զբոսաշրջության և ներդրումների ոլորտները զարգացնելու համար»:

Ռոբին Ռիհաննա Ֆենթին, որը ծնվել է Բարբադոսում, 2008-ին դարձել է Կարիբյան կղզու մշակութային դեսպանը: