ru24.pro
World News
Сентябрь
2018

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

0

ԲՀԿ ամփոփիչ քարոզարշավից հետո Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով Gallup-ի սոցհարցման ցուցանիշներին, ըստ որոնց՝ ԲՀԿ-ն ունի 9.2 տոկոս, (« «հրաժարվում եմ պատասխանել» ու «դժվարանում եմ պատասխանել» տարբերակներով՝ վերջնարդյունքում  «Իմ քայլը» ունի  76.3 %), դրանք որակեց «նկարովի»:

Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ «առավոտից իրիկուն իրենց դեմ սև PR են անում, «մի հատ չեն ասում՝ Ծառուկյա՛ն ջան, քո ցավը տանեմ, իրոք էս մարդն ուզում է իր կապերը, իր հնարավորությունները զարգացնի, ծաղկացնի»:

ԲՀԿ առաջնորդը կրկին ընդգծեց, որ քարոզարշավի առաջին իսկ օրվանից ասել է, որ չի կարելի ժողովրդին մասերի բաժանել ( սևերի ու սպիտակների), թեկնածուների վրա ցեխ շպրտել:Նաև ապատեղեկատվություն տարածել, թե ձայն տալով Նաիրա Զոհրաբյանին՝ ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին:

«Չե՞ք ամաչում։ Քոչարյանն ինչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ:  Քոչարյանին դուք եք, ժողովուրդ ջան, նայելով իր գործունեությանը, իր արածին, դրական կամ բացասական գնահատական տվողը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը նաև հավելեց. «Ռոբերտ Քոչարյանն իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին փակեցին, հիմա էլ բերել միացնում եք մեզ, չի կարելի»: