ru24.pro
World News
Сентябрь
2018

Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը. Արա Կետիկյանը երես չի թեքել Մանվել Գրիգորյանից (տեսանյութ)

0

ԵԿՄ համագումարը տեղի կունենա հոկտեմբեր ամսվա առաջին կեսին, այդ ժամանակ ԵԿՄ պատվիրակները կառաջադրեն ԵԿՄ նախագահի թեկնածությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը:

Անդրադառնալով քննարկումներին, թե ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելը սխալ որոշում է, քանի ու նա ոլորտի հետ առնչություն չունի, և միայն այն, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է, բավարար չէ՝ Արա Կետիկյանն ընդգծեց.

«Այն մարդիկ, ովքեր նման կարծիք են արտահայտել, սխալվել են. Արամ Սարգսյանն առաջին երկրապահներից է, Արարատի ԵԿՄ շարքերում է եղել ստեղծման օրվանից, մասնակցել է նաև մարտական գործողություններին, այնուհետև բոլոր կազմակերպչական աշխատանքներին»,-շեշտեց նա:

Արա Կետիկյանն ասաց, որ Արամ Սարգսյանի թեկնածության հարցը քննարկվել է բոլոր տարածքային կառույցներում և նախնական գրեթե բոլորը արտահայտվել են կողմ: Նրա ներկայացմամբ՝ համագումարի ընթացքում կքննարկվեն են մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԿՄ-ին բյուջեից ֆինանսավորման վերաբերյալ, իհարկե, դեռ կրճատումներ չեն եղել, բայց այդ հարցը քննարկվում է: 
 



ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման օրերին ԵԿՄ փոխնախագահը Հայաստանում չի եղել, հիմա նշում է, որ այն անձանցից չէ, որ երես է թեքել նրանից: «Հատկապես հիմա, երբ մեր երկրում բոլոր օրենքները պահպանվում են, պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, սպասենք, որպեսզի իրավապահներն իրենց գործողությունները շարունակեն, և դատական վճիռը կայացվի, այն ժամանակ կխոսենք»:

Արա Կետիկյանը չի ցանկանում հավատալ, որ նման բան է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելուն, ապա Արա Կետիկյանը դրան կողմ չէ:

«Արցախի հերոսի կոչումը Մանվել Գրիգորյանը չի ստացել որպես ԵԿՄ նախագահ, ստացել է որպես ազատամարտիկ, հրամանատար, ստացել է այն բանի համար, որ արել է պատերազմի դաշտում. միաժամանակ 2 ճակատում պաշտպանել է մեր հայրենիքը»,-շեշտեց նա: