ru24.pro
World News
Сентябрь
2018

Պուերտո Ռիկոյի իշխանությունները քննադատել են Թրամփին փոթորկի զոհերի թվի վերաբերյալ կասկած հայտնելու համար

0

Պուերտո Ռիկոյի իշխանությունները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով չի համաձայնել այն տվյալների հետ, որ անցած տարի ԱՄՆ-ի հետ ասոցացված այդ կղզի պետությունում գրանցված փոթորիկների զոհերի թիվը հասել է մոտ 3 հազարի։ Այդ մասին գրում է ТАСС-ը։

Ավելի վաղ Թրամփը գրել է Twitter-ում, որ 3 հազար մարդ չի մահացել Պուերտո Ռիկոյում գրանցված երկու փոթորիկների հետևանքով։ ԱՄՆ նախագահը ենթադրություն է հայտնել, որ զոհերի թվի մասին սխալ տվյալների տարածման հետևում կանգնած են դեմոկրատները։

Թրամփի հայտարարությունից հետո Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ռիկարդո Ռոսելոն Facebook-ում տեսաուղերձ է տարածել, որտեղ հայտարարել է, որ աղետի զոհերի վերաբերյալ ոչ մի հարց չի կարող լինել։ Նրա խոսքով՝ փոթորիկների զոհերը և երկրի բնակիչները «արժանի չեն, որ նրանց ցավը կասկածի տակ դրվի»։

Ռոսելոն հաստատել է, որ «Մարիա» փոթորկի զոհերի թիվը կազմել է մոտ 3 հազար մարդ։