ru24.pro
World News
Сентябрь
2018

Ծնողներս ասում էին, որ ֆուտբոլը ժամանակի կորուստ է. Սադիո Մանե

0

«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից Սադիո Մանեն պատմել է, թե կարիերայի սկզբում ինչպիսի դժվարությունների է հանդիպել.


«Ես շատ փոքր գյուղում եմ ծնվել, որտեղ երբեք չեն եղել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Ծնողներս ինձ անընդհատ ասում էին, որ պետք է լավ սովորեմ և ուսուցիչ դառնամ: Նրանք իրենց տեսակետն ունեին: Ծնողներս ասում էին, որ ֆուտբոլը ժամանակի զուր կորուստ է:

 

Ինքս միշտ մտածել եմ, որ ֆուտբոլիստ դառնալով կկարողանամ օգնել մտերիմներիս: Ծնողներս չէին հավատում, որ հաջողության կհասնեմ մինչև այն պահը, երբ կնքեցի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրս:

 

Շատ եմ աշխատել երազանքս իրականություն դարձնելու համար և այսօր հասել եմ նրան, որ հանդես եմ գալիս աշխարհի մեծագույն ակումբներից մեկում և պաշտպանում եմ ազգային ընտրանուս գույները»,- ասել է Մանեն «Bleacher Report»-ին տված հարցազրույցում: