ru24.pro
World News
Сентябрь
2018

Էրդողանը Վատիկանում Թուրքիայի նոր դեսպանի պաշտոնում նշանակել է իր անձնական խորհրդականներից մեկին

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում Թուրքիայի նոր դեսպանի պաշտոնում նշանակել է իր անձնական խորհրդականներից մեկին՝ Լյութֆուլլահ Գյոքթաշին։ Հայտնի է, որ վերջինս երկար ժամանակ զբաղեցնում էր Էրդողանի՝ մամուլի գծով խորհրդականի պաշտոնը։

Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Գյոքթաշը 1998-2011 թվականներին եղել է թուրքական NTV հեռուստաալիքի Իտալիայի գրասենյակի ներկայացուցիչը, իսկ 2004-2011 թվականներին` «Անադոլու»-ի հատուկ թղթակիցը Իտալիայում։

Էրդողանի հետ մտերիմ կապերով հայտնի նախկին լրագրողը միակը չէ, ում նշանակումը ընդդիմադիր մամուլը կապում է նախագահի հետ ունեցած անձնական մտերմիկ կապերով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նոր դեսպաններ է նշանակել մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ 

Ընդդիմադիր մամուլը մեղադրել է իշխանություններին կողմնակալ նշանակումների համար՝ պնդելով, որ ԱԳՆ-ն նոր դեսպանների պաշտոնում նշանակել է իշխանությունների հետ մտերմիկ կապեր ունեցող դիվանագետների։