ru24.pro
World News
Июль
2018

Համերգային «ընդմիջում». Բեյոնսեն ու Ջեյ Զին իրենց հանգիստն են անցկացնում Իտալիայում (լուսանկարներ)

0

Արևմտյան շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին ընդմիջում են վերցրել իրենց  On The Run II համերգային շրջագայության ընթացքում և որոշել են ընտանիքով հանգստանալ Իտալիայում՝ Ամալֆիի ափերի մոտ շքեղ զբոսանավի վրա, գրում է dailymail.co.uk-ը՝ ներկայացնելով լուսանկարներ։


Լրատվամիջոցը գրում է, որ ամուսինները հանգստի են մեկնել Բեյոնսեի՝ 4-րդ երեխայով հղի լինելու մասին լուրերի ֆոնին։


Անցյալ ամիս երգչուհու երկրպագուները կասկած էին հայտնել, որ Բեյոնսեն հղի է 4-րդ երեխայով։ Հաղորդվել էր, որ նման կասկածների տեղիք է տվել Բեյոնսեի կլորիկացած փորիկը: Երկրպագուները համացանցում հրապարակել էին համերգային շրջագայության ժամանակ արված լուսանկարներ՝ փորձելով ապացուցել, որ Բեյոնսեն իրոք հղի է:


Նրանց շատ է ուրախացրել այն փաստը, որ աստղը, «հղի լինելով» հանդերձ, այդքան ակտիվ շրջագայում է:


Հիշեցնենք, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին ամուսնացած են 10 տարի և ունեն 3 երեխա: