ru24.pro
World News
Июль
2018

«168 Ժամ». Օգոստոսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան

0

«Ինչպես հայտնում են «168 ժամի» դիվանագիտական աղբյուրները, օգոստոսին նախա­տեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ ամենակարևոր միջազգա­յին գործընկերներից մեկն է:


Անգելա Մերկելի նախատեսվող այցը հետաքրքիր է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի և ձեռք բեր­ված արդյունքների, դրանից հետո առաջացած խմորումների համատեքստում: Հիշեցնենք, որ Բրյուսելյան այցը փորձագետների և քաղաքական գործիչների կողմից տարբեր՝ հակասական, դրական և բացասական գնահատականների արժանացավ: Այ­ցից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից կտրուկ հայտարարություններ հնչեցին եվրոպա­կան ուղղությամբ: Ամփոփելով արդյունքները՝ նա ասել էր, որ այն ծանոթությունների հաստատման այց էր: Նշել էր նաև, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ար­տաքին քաղաքական օրակարգ չէ, այլ արժեհամակարգ, և բարեփոխումների իրակա­նացման գործում ակնկալում է ստանալ Եվրամիության քաղաքական և ֆինանսական աջակցությունը: Միևնույն ժամանակ՝ վարչապետն ընդգծել էր, որ Հայաստանը հայցվոր չէ, և բարեփոխումները տեղի են ունենալու՝ անկախ այդ աջակցությունից: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը բաց չի թողնելու բարեփոխումներ իրականացնելու այս հնարա­վորությունը, սակայն ԵՄ-ն կարող է բաց թողնել դրանց աջակցելու հնարավորությունը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: