Լիլիթ Մակունցն աշխատանքային այցով Արցախում էր
0
Արցախի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ու ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր ունեցած առանձնազրույցից հետո հանդես եկան համատեղ ասուլիսով՝ վերահաստատելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Այս մասին հայտնում է Արցախի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:
