ru24.pro
World News
Июль
2018

Ռոհանին և Մերկելը քննարկել են միջուկային գործարքի պահպանումը

0

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում հայտարարել է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացրած փաթեթը միջուկային գործարքի պահպանման համար հիասթափեցնող է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Ռոհանիի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը:

 

«Ցավոք, առաջարկված փաթեթում բացակայում են գործնական լուծումները և հստակ մեթոդը համագործակցությունը շարունակելու համար և մատնանշվում է միայն պարտավորության ընդհանուր բնույթը, որի մասին ավելի վաղ իր հայտարարություններում նշել էր Եվրամիությունը», - ասել է Ռոհանին:

 

Նա նաև հույս է հայտնել, որ միջուկային գործարքի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որը հուլիսի 6-ին կայանալու է Վիեննայում, հստակ և ուղիղ ազդակ կտա «հնգյակի» և Իրանի հետագա համագործակցությանը: