ru24.pro
World News
Июнь
2018

Ռումինիայում 3.5 տարվա ազատազրկման են դատապարտել խորհրդարանի ղեկավարին

0

Ռումինիայի գերագույն դատարանը երեք ու կես տարվա ազատազրկման է դատապարտել երկրի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և խորհրդարանի ստորին պալատի ղեկավար Լիվիու Դրագնյային:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ռումինական աղբյուրին, համապատասխան որոշումը դատարանը կայացրել է հունիսի 21-ին: Դատավճիռը կայացվել է գործով, որը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Դրագնյան զբաղեցնում էր Տելեորման վարչական շրջանի խորհրդի նախագահի պաշտոնը:

Հետաքննությոնը պարզել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության վարչակազմի աշխատակիցները 7 տարի շարունակ աշխատավարձ են ստացել, սակայն իրականում աշխատել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության տեղի կազմակերպության համար: