ru24.pro
World News
Июнь
2018

Շնորհավորում եմ ադրբեջանցիներին՝ սեփական տարածքում իրենց «ազատագրումների» ու գինու գործարան գրավելու կապակցությամբ. Ա. Հովհաննիսյան

0

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «շնորհավորում է»  հակառակորդին, որի լրատվամիջոցները  «11 հազար հեկտարի ազատագրումը» կոդային անվանումով ապատեկատավական քարոզի շրջանակներում հաղորդում են, որ այսօր էլ Սադարակի շրջանում գործարան են «գրավել»:

«Ես արդեն հոգնել եմ իրենց շնորհավորել, երեկ էլ էի շնորահավորել իրենց «ազատագրումների համար, հիմա, քանի որ գինու գործարան են «գրավել», թող գինի խմեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա երել գրել էր.  «Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։
Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»։