ru24.pro
World News
Июнь
2018

ԱԱ-2018. Իսպանիան 1:0 հաշվով հաղթել է Իրանին

0

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Իսպանիան նվազագույն հաշվով հաղթում է Իրանին:

 

Առաջին խաղակեսում իրանցիները շատ էին ժամանակ ձգում, իսկ իսպանացիների մոտ հարձակման գծում գրեթե ոչինչ չէր ստացվում: 54-րդ րոպեին իրանցի պաշտպանը փորձում էր հեռացնել գնդակը, սակայն հարվածել է Դիեգո Կոստայի ոտքին, ինչից հետո գնդակը հայտնվել է դարպասում:

 

Այնուհետև իրանցիները կարողացել են նույնիսկ գրավել Դավիդ դե Խեայի դարպասը, սակայն մրցավարն արձանագրել է խաղից դուրս վիճակ:

 

Այս հաղթանակից հետո Իսպանիան վաստակել է 4 միավոր և հավասարվել Պորտուգալիային, իսկ իրանցիներն ունեն 3 միավոր: