ru24.pro
World News
Май
2018

Ադեկվատ հասարակությունն «Ազգ-բանակի» անհրաժեշտություն չունի. Արմեն Գրիգորյան

0

«Ազգ-բանակ» կոնցեպտը, հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: Դա է պարզ լուծումը, պետք չէ մարդկանց սովորեցնել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- նշել է նա:

Նա համոզված է, որ ժողովուրդը սիրում է իր հայրենիքը: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած ադեկվատ հասարակություն «Ազգ-բանակի» անհրաժեշտություն չունի, իսկ  հայ հասարակությունն այդ ադեկվատ հասարակություններից մեկն է. «Եթե անհրաժեշտություն լինի պաշտպանելու՝ հասարակությունը պաշտպանվելու մեծ բնազդ ունի և պաշտպանվելու է, պետք չէ մարդկանց սովորեցնել հայրենիք սիրել»:

«Ավելին՝ ամբողջովին իշխանության սխալների բեռը փոխանցվում է հասարակությանը: Ասում էին՝ դուք այս հայրենիքը չեք սիրում, դրա համար կոռուպցիա կա, դրա համար համակարգը վատ է աշխատում, և մենք եկել ենք ձեզ սովորեցնենք, որ հայրենիք սիրեք: Բայց իրականում խնդիրն իրենց մեջ էր, իրենք էին կոռումպացված, և այդ կոռումպացվածությունը թաքցնելու համար առաջարկել էին ազգ-բանակը»,- ընդգծել է Արմեն Գրիգորյանը: