ru24.pro
World News
Май
2018

Իսպանիայի կառավարությունը հաստատել է Կատալոնիայի նորընտիր ղեկավարի լիազորությունները

0
«Պաշտոնական Մադրիդը  հույս ունի, որ մոտ ապագայում Կատալոնիան բնականոն գործող կառավարություն կունենա, որի հետ հնարավոր կլինի արդյունավետ երկխոսություն ծավալել»:


Այս մասին այսօր հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը: Իսպանիայի կառավարությունն այսօր հաստատել է Կատալոնիայի ինքնավարության նորընտիր ղեկավար Քվիմ Տորայի լիազորությունները: Ռախոյի նախարարական կաբինետը, սակայն, հրաժարվել է հաստատել Տորայի վարչակազմի անդամներին, ինչը նշանակում է, որ դեռ 2017-ի աշնանը Մադրիդի կողմից Կատալոնիայում հաստատված  ուղղակի կառավարամն ռեժիմը պահպանվելու է:


Կենտրոնական կառավարության հիմնական առարկությունները վերաբերում են Կատալոնիայի  ղեկավարի չորս խորհրդականներին, որոնք կամ ձերբակալված են կամ էլ գտնվում են Իսպանիայի սահմաններից դուրս: