ru24.pro
World News
Май
2018

Առաջարկվել է ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական ձևաչափ. Արա Բաբլոյան

0

Կիպրոսի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան ծանրակշիռ ներդրում կունենա մեր բարեկամական երկրների միջպետական հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ:

Արա Բաբլոյանն ասաց, որ Հայաստանի ու Կիպրոսի ամուր հարաբերությունները պատմամշակութային, հոգևոր, արժեհամակարգային այլ ընդհանրություններ ունեն:

«Քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք ակտիվ դինամիկա են ձեռքբերել վերջին տարիների ընթացքում: Օրենսդիր մարմինների միջև համագործակցության առավել խթանման հարցում կարևորել ենք հանձնաժողովների աշխատանքների աշխուժացումը: Ցանկանում եմ նշել կիպրահայ համայնքի արժանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Վարդգես Մաղտեսյանի նշանակալի ավանդն ու ներդրումը»,- ասաց ԱԺ նախագահը:

Բաբլոյանը նշեց, որ Դեմետրիս Սիլուրիսի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում Կիպրոսի խորհրդարանի նախագահի առաջարկին՝ ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական ձևաչափ:

«Միջազգային հարթակներում Հայաստանը և Կիպոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումներին՝ խնդիրների կարգավորման հարցերում»,- ասաց Արա Բաբլոյանը: