ru24.pro
World News
Май
2018

Բրիտանացին խորդանոց-ավտոմեքենա է ստեղծել, որը 160 կմ/ժամ արագություն է զարգացնում (տեսանյութ)

0

Բրիտանիայում ստեղծված ինքնագնաց, շարժիչով աշխատող խորդանոցը շուրջ 162 կմ/ժամ արագություն է զարգացրել։

Այս մասին հայտնում է BBC News-ն՝ նշելով, որ նախորդ ռեկորդը կազմել է 129 կմ/ժամ: Նման տրանսպորտային միջոցի ստեղծումը այգեգործ Քևին Նիկսին արժեցել է 13 000 ֆունտ ստերլինգ: Ինքնագնաց խորդանոցը նա սկսել է կառուցել 2015-ին, երկու տարի անց բրիտանացին այն համալրել է Audi RS4 շարժիչով և թարմացրել է կախոցը:

Խորդանոցը բրիտանացին օգտագործում է նաև առօրյա կյանքում՝ դրանով դպրոց տանելով դստերը և խանութ գնալով: